Արևմուտքը ֆինանսավորում, քաջարելում և աջակցում է ֆաշիստական Թուրքիային․ Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․
«Համաշխարհային բանկը (ՀԲ) նախատեսում է 35 մլրդ դոլար հատկացնել Թուրքիային միջնաժամկետ տնտեսական ծրագրի իրականացման համար։ Ծրագիրը թուրքական գնաճը կվերադարձնի բանական մակարդակ, միանիշ թվերի» (տե՛ս)։ Ինչպես հայտնի է, ՀԲ-ն գտնվում է ԱՄՆ-ի և նրա դաշնակից պետությունների լիակատար վերահսկողության տակ։
Ահա այսպես էլ Արևմուտքը ֆինանսավորում, քաջարելում և աջակցում է ֆաշիստական Թուրքիային (ինչպես նաև նրա հանցավոր խամաճիկ Ադրբեջանին)՝ Մերձավոր Արևելքում ագրեսիվ քաղաքականություն իրականացնելու, ներառյալ Հայաստանի դեմ ցեղասպանական գործողություններ իրականացնելու համար։
Մեզանում այս ու բազմաթիվ նման փաստերն իրենց ականջին օղ պետք է անեն հատկապես նրանք, ովքեր անվերջ դայլայլում են այն մասին, թե ուր որ է Արևմուտքը Հայաստանը պաշտպանելու է Թուրքիայի և Ադրբեջանի հարձակումներից։ Երազելը լավ բան է, բայց զառանցելը ծանր հիվանդություն է»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը