Մասիսի ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու դեպք են բացահայտել
ՏեսանյութերՈստիկանության Մասիսի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Նորամարգ գյուղի 33-ամյա մի բնակիչ թմրանյութ է պահում ու օգտագործում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հոկտեմբերի 22-ին Մասիսի 7-րդ փողոցում նա հայտնաբերվեց, ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է մարիխուանայի նման զանգվածով ապակե տարա: Տղամարդը հայտնել է, որ այն թմրանյութ է, պատրաստված` վայրաճ բույսերից: Նա նաև իրավապահներին հայտնել է, որ թմրանյութ ունի իր «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայում:
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում զննություն է կատարվել նորամարգցու տանը և մեքենայում: Մեքենայից հայտնաբերվել է 466 գրամ կանեփանման զանգվածով լցված տարա, իսկ բնակարանից՝ 476 գրամ կանեփանման բույսեր և տերևներ, կաթուցիչներ ու հարմարեցված շիշ:
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են: