Ներկայացում` նվիրված «Աղետների ռիսկերի նվազեցմանը»
Հոկտեմբերի 25-ին Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնում ներկայացվեց «Կարմիր գլխարկի արկածները» հեքիաթ-պիեսի անդրանիկ ներկայացումը։
Ներկայացումը նվիրված էր «Աղետների ռիսկերի նվազեցմանը»:
Բեմադրությունն իրականացվեց ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության նախաձեռնությամբ՝ ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի և «Ամքոր Հայաստան» բարեգործական հիմնադրամի ֆինանսական աջակցությամբ։
Ներկայացմանը ներկա էին բազմաթիվ հյուրեր, այդ թվում՝ ներկայացուցիչներ մարզպետարանից, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունից, Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայից, բարեգործական հիմնադրամից, Գեղարքունիքի հոգևոր թեմից և այլն։
Թատրոնի դերասանների մասնակցությամբ ընտրված ուսուցման այս տարբերակը աղետների ռիսկերը նվազեցնելու, աղետներին ճիշտ արձագանքելու յուրօրինակ դասընթաց էր, որը տևեց շուրջ 50 րոպե: Հեքիաթ-պիեսը հնարավորություն տվեց նախադպրոցական և տարրական դասարանների երեխաներին ավելի մատչելի և ըմբռնելի կերպով յուրացնել տարաբնույթ արտակարգ իրավիճակներում գործելու վարքականոնները և այն առաջնային անհրաժեշտությունները, որոնք պետք են աղետներին դիմակայելու համար, ինչու չէ, նաև հետագայում իրենց ընկերներին փոխանցելու նպատակով։
Հանրային իրազեկման միջոցառումների շրջանակներում բեմադրված այս անդրանիկ ներկայացմամբ ծրագիրը չի սահմանափակվելու: Այն կկրի շարունակական բնույթ, քանի որ արդեն մոտ 2000 շահառու դիմել է աղետների ռիսկերի նվազեցմանն ուղղված ուսուցողական հեքիաթ-պիեսը դիտելու համար։
Ավարտին հյուրերը հանդես եկան ելույթներով և իրենց դրական գնահատականը տվեցին այս նախաձեռնությանը՝ հույս հայտնելով, որ նմանատիպ միջոցառումները, որոնք միտված են բարձրացնելու հանրային իրազեկումը հատկապես նախադպրոցականների շրջանում, դուրս կգան Գեղարքունիքի մարզի սահմաններից։


















































Ամենադիտված
«Գուստավ» ռեստորանի մենեջերը կանանց զուգարանում գաղտնի տեսանկարահանումներ է իրականացրել․ ՆԳՆ-ն ստուգում է տեղեկությունը