Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, թե Հայաստանում ԵՄ առաքելությունը հետախուզական տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի դեմ։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«ՀԱՊԿ արդյունավետությունը համոզիչ կերպով դրսևորվեց, օրինակ՝ Ղազախստանում 2022 թվականի հունվարին տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ։ Եթե Հայաստանի ղեկավարությունը համաձայներ կազմակերպության դիտորդական առաքելությունը տեղակայել հանրապետության տարածքում, ապա շատ խնդիրներից նույնպես հնարավոր կլիներ խուսափել»,- ասել է Զախարովան։
Նրա խոսքով՝ Հայաստանի ղեկավարությունը որոշեց կանչել Եվրամիության առաքելությունը, որը մոնիտորինգի անվան տակ տվյալներ է հավաքում Ռուսաստանի և Իրանի վերաբերյալ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը