Ուելսում երկու տղամարդ հայտնաբերել են 2000 տարվա վաղեմության մետաղադրամներ
ԱյլՈւելսում երկու տղամարդ հայտնաբերել են 2000 տարվա վաղեմության մետաղադրամների պահոց, գրում է New York Post-ը։ Դրանում նրանց օգնել է մետաղորսիչը։
ԶԼՄ-ների տվյալներով՝ Դեյվիդ Մոսն ու Թոմ Թեյլորը գանձը գտել են Ուելսի հյուսիսում։ Փորձագետների կարծիքով, կարասը կարող էր թաղված լինել հողի մեջ 270-ից 220 թվականների միջակայքում: Ընդհանուր առմամբ, հնագետները անոթի մեջ 2733 մետաղադրամ են հաշվել: Գտածոն հայտնաբերողների խոսքով՝ իրենք պատկերացում անգամ չունեին, որ բախտն իրենց կժպտա։
«Հորդառատ անձրև էր գալիս, ուստի նայեցի Թոմին և քայլեցի դաշտով, որպեսզի ասեմ, որ հեռանալու ժամանակն է: Հանկարծ մետաղորսիչս ձայն տվեց։ Ես սկսեցի փորել և գտա մետաղադրամներով կարասը»,- հիշում է Դավիթը:
Գանձը հանձնվել է տեղի թանգարանին։ Նրանք հայտնել են, որ մետաղադրամները, ամենայն հավանականությամբ, աստվածությանը նվիրաբերություն են եղել, քանի որ մոտակայքում եղել է հնագույն տաճար՝ կառուցված 3-րդ դարում։