Մակունցը ԱՄՆ սենատորին է ներկայացրել 44-օրյա պատերազմից հետո Հայաստանի անվտանգային իրավիճակը
Արտաքին ՔաղաքականՍ․թ․ հոկտեմբերի 25-ին դեսպան Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ սենատոր էդ Մարքիի հետ (Մասաչուսեթս, դեմոկրատ)։ Հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։
Մակունցը սենատորին է ներկայացրել 2020թ․ 44-օրյա պատերազմից հետո ՀՀ շուրջ անվտանգային իրավիճակը, Ադրբեջանի կողմից Արցախի հայերի էթնիկ զտման հետևանքները և Հայաստանի կառավարության կողմից այդ անձանց օժանդակության ծրագրերը: Մտքեր փոխանակվեցին Հարավ-կովկասյան տարածաշրջանում կայուն խաղաղության հասնելու հնարավորությունների վերաբերյալ։