ՌԴ–ում աշակերտը չորս միլիոն ռուբլի է գողացել տատիկից և ավտոմեքենաներ նվիրել ընկերներին
ԱյլՌԴ Ուֆայում յոթերորդ դասարանցին տատիկից գողացել է չորս միլիոն ռուբլի և ծախսել ընկերների համար նվերներ վրա։ Այս մասին հայտնում է Mash Batash տելեգրամյան ալիքը։
Ալիքի տվյալներով՝ թոշակառուն վաճառել է բնակարանը և ստացված գումարը թաքցրել պատշգամբում գտնվող տուփի մեջ, սակայն նրա թոռը իմացել է պահարանի մասին և այդ մասին պատմել իր ընկերներին: Նշվում է, որ ընտանիքը դեմ է եղել, որ տղան շփվի այդ ընկերների հետ և նույնիսկ տեղափոխել է այլ դպրոց։ Բայց նա շարունակել է շփվել նրանց հետ։
Արդյունքում աշակերտը վերցրել է իր հարազատի գումարը և մի քանի մեքենա գնել ընկերների համար։ Ոստիկանները բռնել են տղային, և նա պատմել է բոլոր մանրամասները։ Պարզվել է, որ տարեց կինը չի էլ իմացել, որ թոռը գումարը գողացել է։
Այժմ ուժայինները փնտրում են դպրոցականի բոլոր ծանոթներին, որոնց վրա նա ծախսել է գումարը։