Իտալիայում անօթևանը շահել է 37 հազար եվրո, բայց չի կարողանում ստանալ իր շահումը
ԱյլԿենտրոնական Իտալիայի Սենիգալիա քաղաքից անօթևան տղամարդը վիճակախաղով շահել է 37000 եվրո, սակայն չի կարողանում վերցնել իր շահումը, քանի որ չունի անհրաժեշտ փաստաթղթեր, գրում է Corriere Adriatico թերթը։
Նշվում է, որ Կասանո մականունով Ջանլուիջին վիճակախաղի տոմսերի մշտական գնորդ է եղել և միշտ օգտագործել է նույն համարները։
Բախտը նրան ժպտացել է անցյալ երեքշաբթի, երբ 1,5 եվրո արժողությամբ տոմսը բերեց 37 հազարի շահում։ Ջանլուիջիի առողջության ապահովագրության քարտի բացակայությունը խանգարում է նրան գումարն ստանալ, իսկ սովորական փաստաթղթերի շարքում անօթևանն ունի միայն անհատական հարկային համարը, որը բավարար չէ մրցանակը վերցնելու համար։
Հաղորդվում է, որ Կարիտաս բարեգործական կազմակերպությունը, որը խնամել է նրան անցած ձմռանը, խոստանում է օգնության հասնել Կասանոյին։ Կազմակերպությունը խոստանում է տրամադրել անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները, որոնք տղամարդը վաղուց թողել է իրենց մոտ։