Քրիս Ջենները անկեղծացել է, թե ինչու է դավաճանել Ռոբերտ Քարդաշյանին
ԺամանցՔրիս Ջենները, ով 12 տարի ամուսնացած է եղել Ռոբերտ Քարդաշյան ավագի հետ մինչև 1991-ին ամուսնալուծվելը, պատմել է, թե ինչու է դավաճանել իր հանգուցյալ ամուսնուն։
«The Kardashians» ռեալիթի շոուի մի դրվագում նրա դուստրը՝ Քլոե Քարդաշյանը մորը հարցրել է, թե ինչու է նա դավաճանել Ռոբերտին։
Քրիսը բացատրել է, որ ինքը որոշ բաների այլ կերպ էր նայում, երբ 20 տարեկան էր:
«Կարծում եմ, որ երիտասարդ և հիմար լինելն իսկապես կարևոր դեր է խաղում, քանի որ իրականում չես հասկանում քո արարքների հետևանքները: Ես չգիտեմ, որովհետև նա այնքան հիանալի ամուսին և հիանալի հայր էր, և ես կարծում եմ, որ հայտնվեցի մի իրավիճակում, երբ մտածում էի, որ խոտն ինչ-որ տեղ ավելի կանաչ է, և ես մեծ սխալ թույլ տվեցի: Դա իմ կյանքի ամենամեծ ափսոսանքն է»,– ասել է նա:
Քրիսը նշել է, որ չնայած ամուսնալուծությանը՝ ինքը և Ռոբերտը մտերիմ ընկերներ են մնացել մինչև վերջինիս մահը 2003 թվականին: «Ամբողջ օրը հեռախոսով էինք խոսում, անընդհատ օգնում էինք միմյանց ամեն ինչում»,– անկեղծացել է նա: