Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները. ՀՀ ՏԿԵ փոխնախարար․ Sputnik Արմենիա
ՀայաստանՔաղաքական հարցերը լուծելուց հետո Հայաստանը պատրաստ է վերականգնել Ադրբեջանից եկող գազատարները։ Թբիլիսիում մեկնարկած «Մետաքսի ճանապարհ» միջազգային համաժողովի ընթացքում այս մասին հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը, հաղորդում է Sputnik Արմենիան։
Նա նշել է, որ Ադրբեջանից Հայաստան գազ մատակարարելու փորձ եղել է խորհրդային տարիներին։
«Մենք Ադրբեջանից գազ էինք ստանում, այնտեղից եկող 3 հսկայական գազատար ունեինք, հիմա կարող ենք վերականգնել դրանք, եթե մեր երկրների միջև քաղաքական չլուծված հարցեր չմնան։ Մենք նաև կարող ենք տարանցիկ երկիր լինել Ադրբեջանից դեպի Եվրոպա գազի մատակարարման համար։ Նույնը վերաբերում է նաև էլեկտրաէներգիային։ Մենք պատրաստ ենք այդ ենթակառուցվածքների կառուցմանն ու վերականգնմանը։ Դա կարող է փոխել տարածաշրջանի էներգետիկ դիվերսիֆիկացիան»,– ասել է Վարդանյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։