Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի
ՔաղաքականՀոկտեմբերի 27-ի ոճրագործությունից անցել է 24 տարի։ 1999 թվականին Հայաստանի Ազգային ժողովի ու պետականության դեմ հարձակումն անդառնալի եղավ մեր երկրի նորագույն պատմության համար։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Հոկտեմբերի 27-ին Նաիրի Հունանյանը եղբոր, քեռու և մի քանի այլ անձանց հետ իրականացրել են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վրա հարձակում, որը տեղի է ունեցել հերթական նստաշրջանի կառավարությանը հարց ու պատասխանի ժամանակ՝ կառավարության անդամների ներկայությամբ։ Գործողությունների հետևանքով զոհվել են ՀՀ ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը և 6 այլ պետական գործիչներ ու ԱԺ պատգամավորներ, 8 մարդ վիրավորվել է: