Ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում. Ռուբեն Մելիքյանը անուն է հրապարակել
Բլոգոսֆերա
Հոկտեմբերի 27-ի մասին շատ է խոսվում, բայց մի կարևոր հարցադրում աչքաթող է արվում. ո՞վ ձևավորեց այն մթնոլորտը, որի պայմաններում ինչ-որ փառամոլ ոչնչություններ ձեռք բերեցին վստահություն, որ Վազգենին սպանելով՝ կկատարեն հայ ժողովրդի կամքը։ Այս մասին ֆեյսբուքում գրել է Ռուբեն Մելիքյանը.
«Ի վերջո, ո՞վ էր Վազգենի դեմ համակարգված ձևով ատելություն բորբոքում։ Ո՞վ էր նրան դեմոնացնում։
Այդ մարդու անունն է նիկոլ փաշինյան։ Կարդացեք նրա թերթի 99 թվի համարները և ինքներդ կհամոզվեք։ Ատելության տոտալ քարոզ Վազգենի անձի դեմ։ Կեղտոտ հոդվածը կեղտոտ հոդվածի հետևից։
ՀԳ. Այս ամենի լույսի ներքո՝ Վազգենի եղբայր Արամի մերօրյա նիկոլադավան վարքագծի համեմատությամբ՝ նույնիսկ Կայենն է սուրբ երևում»


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը