«Փաշինյանը շատ մարդու չի ընդունում». ՔՊ-ական պատգամավոր
ՏեսանյութերՆիկոլ Փաշինյանը շատ մարդու չի ընդունում, երբեմն ես էլ եմ ուզում՝ ժամանակ չի լինում, ինձ էլ չի ընդունում երկար ժամանակ, մինչև այդ ժամանակը կգտնվի: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, ինչու Նիկոլ Փաշինյանը չի ընդունել Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին:
«Հայկական երկրորդ հանրապետության ներկայացուցիչները փաստաթղթեր են ստորագրել, լուծարել են այդ հանրապետությունը, այլ երկրների հետ հարաբերության մեջ են մտել։ Հիմա էլ ասում եք՝ ինչո՞ւ չի ընդունում, ո՞ւմ ընդունի»,-ասաց նա: