Բրիտանիայում պաղեստինցի ակտիվիստը ներկված մկների է բաց թողել «McDonald's»-ում (տեսանյութ)
ՏեսանյութերՊաղեստինցի ակտիվիստը պաղեստինյան դրոշի գույներով ներկված տասնյակ մկների բաց է թողել Բրիտանիայի Բիրմինգհեմ քաղաքում գտնվող McDonald's արագ սննդի կետում: Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
«Ակտիվիստը Պաղեստինի դրոշի գույներով ներկված կենդանի մկներ է բաց թողել McDonald's–ի՝ Բիրմինգհեմում գտնվող մասնաճյուղում», - ասվում է հոդվածում: Նշվում է, որ ռեստորանում տեղի ունեցածի տեսանյութը հրապարակվել է TikTok սոցիալական ցանցում, սակայն հեղինակի օգտահաշիվը ջնջվել է հաջորդ օրը։
Հաղորդվում է, որ կադրերում երեւում է, թե ինչպես է անհայտ տղամարդը մեքենայի բեռնախցից հանում ներկված մկների տուփը, մտնում McDonald's ու բաց թողնում կենդանիներին: Այնուհետեւ նա հեռանում է հաստատությունից՝ վանկարկելով Պաղեստինի ազատագրման կոչեր:
Ակտիվիստը նաև կոչ է արել բոյկոտել այն ապրանքանիշերը, որոնք աջակցում են Իսրայելի պաշտպանության ուժերին: Հրապարակումը ենթադրում է, որ այս բողոքը կապված է իսրայելցի զինվորականներին հազարավոր անվճար սնունդ տրամադրելու McDonald's-ի որոշման հետ։