Խաչատուրովը շարունակաբար և անօրինական պահվում է կալանքի տակ. փաստաբանը մանրամասներ է հայտնել
ԻրավունքԱյսօր՝ 01.11.2023թ-ին, ժամը 15.00-ին ՀՀ հակակոռուպցիոն դատարանում փորձելու ենք սկսել Գրիգորի Խաչատուրովի և մյուսների «վերաբերյալ» «քրեական գործով» նախնական դատական լսումները, գրել է փաստաբան Միհրան Պողոսյանը։
«Հիշեցնեմ, Գրիգորի Խաչատուրովը կալանքի տակ է 16.03.2023թ-ից, սույն «գործը» դատարանի վարույթում է 02.05.2023թ-ից և ինչպես նախաքննության 1.5 ամսում, այնպես դատական վարույթի 6 ամսվա ընթացքում որևէ դատավարական արժեք ունեցող գործողություն տեղի չի ունեցել, իսկ Խաչատուրովը շարունակաբար և անօրինական պահվում է կալանքի տակ», - ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբանը։