Արմեն Չարչյանը կրկին ստանձնել է «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրենի պաշտոնը
Հասարակություն«Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, 2023թ. նոյեմբերի 1-ից «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը կրկին ստանձնել է պրոֆեսոր, բ.գ.դ. Արմեն Գերասիմի Չարչյանը:
««Իզմիրլյան» ԲԿ-ի ամբողջ անձնակազմը սրտանց շնորհավորում է սիրելի տնօրենին և մաղթում բեղմնավոր աշխատանք»,-նշված է ԲԿ-ի տարածած հաղորդագրության մեջ։
իր ֆեյսբուքյան էջում Արմեն Չարչյանը գրել է.
«Սիրելի ընկերներ, գործընկերներ, հարազատ մարդիկ, սիրով տեղեկացնում եմ, որ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ միակ բաժնետեր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու որոշմամբ, կրկին ստանձնել եմ «Իզմիրլյան» ԲԿ ՓԲԸ տնօրենի պաշտոնը:
Այսուհետ նույնպես շարունակելու եմ իմ անվճար խորհրդատվությունն անցկացնել իմ բուժառուների ու իմ մասնագիտական աջակցության կարիքն ունեցող բոլոր մարդկանց հետ»,- գչել է նա: