Չինաստանում կապիկն առևանգել է 3 տարեկան աղջկան և տարել անտառ
ԼուսանկարներՉինաստանում կապիկը երեք տարեկան աղջկան առևանգել և տարել է անտառ։ Ֆերմայից անհետացած երեխային մի քանի ժամ անց գտել են ժայռի մոտ՝ ծառի վրա, հայտնում է Asia One-ը։
Երեխային որոնել են ոստիկանները և տեղի բնակիչները։ Հետո որոշել են փնտրել լեռնային հատվածում, որտեղից երբեմն քաղաք են գալիս կապիկները։
Աղջիկը հրաշքով փրկվել է։ Նա ընդամենը մի քանի քերծվածք է ստացել, որոնք հիշեցնում են կապիկի թաթերի հետքերը: