ՀՀ նախագահն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ
ՔաղաքականՀայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության Եղեգնաձորի նորաբաց գրասենյակ։
Ինչպես տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը, ողջունելով նախագահին, շնորհակալություն է հայտնել այցելության համար։
«Հայաստանը շատ բարձր է գնահատում ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելության գործունեությունը»,- պատասխան ողջույնի խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։
Մարկուս Ռիտերի և Հայաստանում ԵՄ արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսի ուղեկցությամբ նախագահը շրջայց է կատարել գրասենյակում, ծանոթացել դիտորդական առաքելության գործունեության հիմնական ուղղություններին։
Հանդիպման ընթացքում Մարկուս Ռիտերը Վահագն Խաչատուրյանին մանրամասներ է ներկայացրել մշտադիտարկման գործընթացի և հիմնական կետերի վերաբերյալ։
Նոյեմբերի 1-3-ը ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հագեցած օրակարգով կգտնվի Սյունիքի մարզում, կայցելի մարզի խոշոր համայնքներ։