Կրակոցից վիրավորված աղջիկը սանավիացիայով տեղափոխվեց Երևան
ՀասարակությունԱյսօր ArmLur.am-ը գրել էր, որ Շիրակի մարզի Ախուրյան բնակավայրում արտակարգ դեպք է եղել։ 13-ամյա տղան հարևանին պատկանող ՏԻՐ տեսակի հրացանով կրակել է, ինչի հետևանքով ծանր վիրավորվել է 11-ամյա աղջիկ։ Երեխայի վիճակը ծանր էր, վնասվել էր թոքը։
Քիչ առաջ Գյումրու Ավստրիական հիվանդանոցից տեղեկացանք, որ բուժանձնակազմը Երևանյան գործընկերների հետ քննարկումից հետո որոշում է կայացվել և սանավիացիայի մեքենայով աղջկան տեղափոխել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ։