Ապօրինի ծառահատման հերթական դեպքն է բացահայտվել
ՀասարակությունՀոկտեմբերի 31-ին ոստիկանության Սպիտակի բաժնի քրեական հետախույզներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Լոռու մարզի Արջահովիտ գյուղի մի բնակիչ Սպիտակի անտառպետության առաջին պահաբաժնի տարածքում ապօրինի ծառահատում է կատարում: Նույն օրը Արջահովիտ գյուղում ձերբակալվել և ոստիկանության Սպիտակի բաժին է տարվել նույն գյուղի 36-ամյա մի բնակիչ, իսկ նրա կողմից շահագործվող «ԳԱԶ-31029»-ը, որը բեռնված էր մոտ 1 խմ փայտանյութով, տեղափոխվել է բաժնի հատուկ պահպանվող տարածք: 36-ամյա տղամարդը հայտնել է, որ Արջահովիտ բնակավայրի տարածքի անտառամասից բենզասղոցով հատել է կաղնիներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել է Սպիտակի քննչական բաժին: