ՄԱԿ-ը Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա հարձակումն անվանել է վայրագություն
Գազայի հատվածում փախստականների ճամբարի վրա Իսրայելի հարձակումը վայրագություն է։ Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հումանիտար հարցերով տեղակալ Մարտին Գրիֆիթսը։
«Հաղորդվում է, որ Գազայում տասնյակ խաղաղ բնակիչներ են սպանվել «Ջաբալիյա» փախստականների ճամբարի վրա վերջին հարձակումներից հետո: Սա Գազայի բնակչությանը պատահած միայն ամենավերջին վայրագությունն է»,- նրա խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստին»։
Հոկտեմբերի 31-ին Գազայի ՆԳՆ-ն հայտնել էր, որ «Ջաբալիյա» փախստականների ճամբարի վրա հարձակումների արդյունքում զոհվել և վիրավորվել է առնվազն 400 մարդ։


















































Ամենադիտված
Մահացել է բժիշկ Տիգրան Վարդանյանը