Իրանցին ձմերուկներից աշտարակ է կառուցել և հայտնվել Գինեսի ռեկորդների գրքում
ԱյլԻրանցին չորս ձմերուկից բաղկացած աշտարակ է կառուցել ու գրանցվել Գինեսի ռեկորդների գրքում, գրում է UPI-ն։ Տղամարդու խոսքով՝ իրենից ամիսներ են պահանջվել մարզումների համար։
Ռեկորդի հեղինակը 43-ամյա Աշկան Ռոհոլլա Դոշմանզիարին է, ով ինժեներաշինարարության բնագավառի պրոֆեսոր է, շինարարական ընկերության սեփականատեր։ Նրա խոսքով՝ ինքը փորձել է ձմերուկից աշտարակներ կառուցել դեռ մանուկ հասակից, երբ աշխատում էր իր հոր ֆերմայում։
Այնուամենայնիվ, մինչ ռեկորդը սահմանելը, Աշկանը ամիսներ շարունակ մարզվել է՝ փորձելով սովորել, թե ինչպես ճիշտ բռնել հատապտուղների հավասարակշռությունը, որպեսզի դրանք միմյանց վրա մնան: Այժմ նա ուրախ է, որ իր աշխատանքն արդյունք է տվել, իսկ իր անունը մնացել է պատմության մեջ։
«Ընդհանուր առմամբ, ինձ դուր է գալիս իրերի դասավորությունը միմյանց վրա, քանի որ դա գեղեցկություն է, կայունություն և մարտահրավեր ինքդ քեզ համար», - հավելել է տղամարդը: