Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը. Խաժակյան
ՔաղաքականՍտրասբուրգում անցկացվող Եվրոպայի խորհրդի Տեղական եւ Տարածքային իշխանությունների Կոնգրեսի 45-րդ նստաշրջանի ընթացքում քննարկվեց և ընդունվեց «Մարդասիրական իրավիճակը Ղարաբաղում և հարակից քաղաքներում ու շրջաններում» թեմայով դեկլարացիան։
Փաստաթուղթը հայամետ է և դատարապտում է Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական գործողությունները ինչպես նաև պահանջում ազատ արձակել Արցախի առաջնորդներին։
Կոնգրեսի նստաշրջանի աշխատանքներին էր մասնակցում հայաստանյան պատվիրակ Դավիթ Խաժակյանը, ով հանդես եկավ ելույթով և անդրադարձավ Ադրբեջանի պատվիրակների կողմից հնչեցված կեղծ թեզերին։ Խաժակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գազամուղով Եվրոպային վաճառվող ռուսական գազը չպետք է գերակայի ժողովրդավարությանը։ Նախագծի վերաբերյալ առաջարկների շուրջ ծավալվեց թեժ բանավեճ։
Այդուհանդերձ ձայների 55 կողմ, 12 դեմ և 73 ձեռնպահ հարաբերակցությամբ դեկլարացիան ընդունվեց։