Մենք ՀՀ քաղաքացի ենք, ՊՆ-ի մեդալներ ունենք, ինչու՞ մեր թոշակները չեն տալիս. արցախցիները բողոքի ակցիա են անում
ՏեսանյութերԱրցախցիները կենսաթոշակները ստանալու պահանջով բողոքի ակցիա են իրականացնում սոցապ նախարարության շենքի առջև։ Այս մասին գրում է Ազատությունը:
Կառավարության որոշմամբ՝ Արցախի բնակիչները կարող են թոշակ ստանալ Հայաստանի քաղաքացի դառնալուց հետո։
Թե՛ այս սեպտեմբերին տեղահանված ու թե՛ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանում հաստատված արցախցիները նպաստ - թոշակ չեն ստացել սեպտեմբերից և այդ մասին ահազանգում էին պարբերաբար: Օրերս սոցապ փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ փախստականի կարգավիճակ ստացած արցախցիներն իրենց կենսաթոշակ - նպաստները կստանան հավանաբար դեկտեմբերի սկզբին։
Կառավարությունն ամեն անձին 50 հազար դրամ հատկացնելու մասին հայտարարեց, որպես այս չտրվող գումարների փոխհատուցում։ Հետո արդեն հոկտեմբերի 26-ի կառավարության նիստն էր, որտեղ արցախցիներին ժամանակավոր պաշտպանության, փախստականի կարգավիճակ տրվեց։ Պաշտոնական Երևանի մոտեցումն այն է, որ կենսաթոշակ ստանալու համար արցախցիները պիտի Հայաստանի քաղաքացիություն ստանան: