Ապօրինի ծառահատում կատարած 38-ամյա ագարակցին ներկայացել է ոստիկանություն
ՏեսանյութերՆԳՆ ոստիկանության Կապանի բաժնի համայնքային ոստիկանները նոյեմբերի 2-ի ժամը 19.30-ի սահմաններում կատարած շրջայցի ժամանակ Ագարակ բնակավայրի վարչական տարածքում կանգնեցրել են «ԳԱԶ-66» մակնիշի առանց հաշվառման համարանիշի մի մեքենա, որի թափքում հայտնաբերվել է շուրջ 7 խմ փայտանյութ: 64-ամյա վարորդը փայտանյութի ձեռք բերման օրինականությունը հաստատող փաստաթուղթ չի ներկայացրել:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Ագարակ բնակավայրի հարակից անտառից ապօրինի ծառահատումը կատարել էր ագարակցի 38-ամյա տղամարդը:
«ԳԱԶ-66»-ը տեղափոխվել է ոստիկանության Կապանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
38-ամյա տղամարդը Կապանի բաժնում ներկայացրել է դիմում-մեղայական՝ հստակ նշելով ապօրինի ծառահատման վայրը:
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Սյունիքի մարզային քննչական վարչություն: