40-ամյա տղամարդը հափշտակել էր թոշակառուի 100 000 դրամը. ոստիկանների բացահայտումը
ՏեսանյութերՈստիկանության Մասիսի բաժնի քրեական հետախույզները գողության վերաբերյալ տեղեկություններն օպերատիվորեն իրացրին։
Ըստ տեղեկությունների՝ ամիսներ առաջ Մասիսի բանկոմատներից մեկից գումար կանխիկացնելիս 65-ամյա թոշակառու կնոջ ինքնազգացողությունը վատացել էր, և նա չէր կարողացել վերցնել գումարը, ինչից օգտվելով՝ 40-ամյա մի տղամարդ գաղտնի հափշտակել էր 100 000 դրամը։
Տղամարդը նոյեմբերի 2-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մասիսի քննչական բաժին։