Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-ն Արմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան Աբրահամյան Լույս չի լինի. հասցեներ Ուկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ 80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել Կանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. Թրամփ ՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ» Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ» «Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» 

Մեր երկրները հեռու են իրարից, բայց ցանկությունների առումով մենք հարազատ ենք իրար. Խաչատուրյանը՝ Ինդոնեզիայի դեսպանին

Քաղաքական

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը (նստավայրը` Կիև):

Նախագահի աշխատակազմից հայտնում են, որ նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և մաղթել հաջողություններ առաջիկա նախաձեռնություններում: Նախագահը հույս է հայտնել, որ վերջինիս պաշտոնավարման ընթացքում հայ-ինդոնեզական հարաբերությունները կարձանագրեն զարգացման դրական դինամիկա։

«Համոզված եղեք, որ մենք շատ կարևորում ենք Հայաստանի և Ինդոնեզիայի հարաբերությունները: Ճիշտ է մեր երկրների միջև տարածությունը բավական մեծ է, սակայն ցանկությունների, ինչպես նաև պատրաստակամության առումով մենք շատ հանձնառու և հարազատ ենք իրար: Իրավունք եմ վերապահում նման գնահատականներ տալ՝ հաշվի առնելով 30 և ավելի տարիների մեր դիվանագիտական հարաբերությունների ընթացքում տարբեր միջազգային հարթակներում համագործակցությունը: Համոզված եմ, որ Ձեր նշանակումը կնպաստի մեր երկու երկրների հարաբերությունների զարգացմանը»,- ասել է նախագահը:

Դեսպան Արիֆ Մուհամադ Բասալամահը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել. «Պարոն նախագահ, Ինդոնեզիայի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի գնահատանքի և երախտագիտության խոսքեր հայտնել իմ հավատարմագրերի հանձնման արարողության կազմակերպման համար: Թուլ տվեք օգտվելով այս առիթից ջերմ ողջույններ և լավագույն ցանկություններ փոխանցել Ձեզ՝ Ինդոնեզիայի Հանրապետության նախագահ Ջոկո Վիդոդոյի անունից:

Թույլ տվեք նաև հայտնել իմ ուրախությունն արդեն որպես Հայաստանի Հանրապետությունում Ինդոնեզիայի Հանրապետության դեսպան: Հուսով եմ, որ իմ պաշտոնավարման ընթացքում կկարողանամ ավելի ամրապնդել մեր երկու բարեկամ երկրների հարաբերությունները՝ ի նպաստ մեր երկրների և մեր ժողովուրդների բարօրության»:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և Ինդոնեզիայի միջև քաղաքական և տնտեսական հարաբերությունների զարգացման հնարավորություններին և ուղղություններին առնչվող հարցեր: Երկուստեք շեշտվել է, որ երկու երկրների միջև առևտրաշրջանառությունը, ինչպես նաև փոխգործակցությունը բարձր տեխնոլոգիաների, առողջապահության, զբոսաշրջության ոլորտներում ընդլայնման ու զարգացման մեծ ներուժ կա: Այս համատեքստում՝ ընդգծվել է Հայաստանում Ինդոնեզիայի դեսպանատան բացման ուղղությամբ ջանքերի ակտիվացումը, ինչը նոր խթան կհանդիսանա երկու երկրների հարաբերությունների սերտացման համար:

Զրույցի ընթացքում կարևորվել է միջազգային տարբեր հարթակներում Հայաստանի և Ինդոնեզիայի արդյունավետ փոխգործակցությունը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանային իրողությունների և առկա անվտանգային մարտահրավերների շուրջ: Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդգծել է, որ կայուն և տևական խաղաղության հաստատումը բխում է տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, և դա կնպաստի վերջիններիս տնտեսական զարգացմանը: Նախագահը շեշտել է, որ Հայաստանը հավատարիմ է տարածաշրջանում վերջնական խաղաղության հաստատման օրակարգին և «խաղաղության խաչմերուկի» հայեցակարգի առաջմղմանը:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հաղթանակ» կամրջի սկզբնամասում բախվել են «Ford Fusion»-ը և «Opel Astra»-նԱրմեն Գրիգորյանն ու իր հրահանգողները Արցախը հանձնել են, ՀՀ-ում իրացնում են այլոց շահերը․ Տիգրան ԱբրահամյանԼույս չի լինի. հասցեներՈւկրաինական հարձակումների հետևանքով Ռուսաստանի շրջաններում կա զոհ և վիրավորներ80 կիլոմետր՝ առանց կանգառի․ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակելԿանադան պետք է դառնա ԱՄՆ-ի նահանգ. ԹրամփՔՊ-ն միայն Առուշին չի իրենով արել. ով է հաջորդը. «Հրապարակ»Փաշինյանը կարող է միքանիօրյա էսկալացիա բեմադրել․ «Հրապարակ»Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»«Հրապարակ»․ Փարիզը Փաշինյանին վերադարձրեց հակառուսական գծի մեջ Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»«Հրապարակ»․ Վայոց ձորում թեժ ընտրապայքար է սպասվումԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»«Հրապարակ»․ Ովքեր են մտադիր առաջադրվել Գորիսում Աննա Հակոբյանի փակ հանդիպումը ՔՊ-ի հետ․ ինչ նախագիծ է պատրաստվում բերել ԱԺ․ «Ժողովուրդ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»«Հրապարակ»․ Աբովյանում ՔՊ-ի երկրորդ թեկնածուն է հայտնվել Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» «Հրապարակ»․ ԵՊՀ-ում վհուկների որս է սկսել` փնտրում են «չուզողներին» Վանաձորի համայնքապետի ընտրությունները կարող են տեղափոխվել 2027 թվական․ իշխանությունը նախ ուզում է Վանաձորն ու Փամբակը միավորել․ «Ժողովուրդ»Պապոյանն ու Խուդաթյանը մարզերում ՔՊ-ի թեկնածուներ են փնտրում համայնքային ընտրությունների համար․ «Ժողովուրդ»Կենդանակերպի այս նշաններին հաջող հանգստյան օրեր են սպասվում. ո՞վ կունենա ֆինանսական առաջընթաց Սեպտեմբերի երկրորդ կեսը փոփոխություններ կբերի այս կենդանակերպի նշանների համար Հայաստան-Սփյուռք հարաբերությունը երբեք չի եղել «սեքոնդ-հենդի» տրամաբանությամբ. Բադալյան 22-ամյա կինը դարձել է ֆուտբոլային ակումբի ղեկավար Պարոն Կարապետյան, «ՔՊ-ն հեռանալու է»-ն մի բան է, ՔՊ-ին հեռացնելը` լրիվ այլ բան. Վահե Մակարյանը՝ Նարեկ ԿարապետյանինԱրտակարգ իրավիճակ՝ Վանաձոր քաղաքում. ՄանրամասներՊատանդառվածների, գերիների ազատության հարցը պետք է լինի ՀՀ պետական օրակարգի առաջնահերթություններից մեկը․ Դանիելյան Նոր կենսաչափական անձնագիրը ԵՄ-ում կստուգվի վայրկյանների ընթացքում․ նախարար Լայնածավալ ստուգումներ՝ հանրապետության ողջ տարածքում․ էկոպարեկները հետքի վրա են դուրս եկել Իսրայելական զորքերը արկերով գնդակոծել են Դամասկոսից արևմուտք գտնվող բնակավայրը. Syria TV Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարներից զոհերի թիվը շարունակում է նվազել Փողը բառացիորեն կթափվի երկնքից. կենդանակերպի ո՞ր նշանների համար այս աշունը հաջողակ կլինի Միգրանտների նկատմամբ կենսաչափական վերահսկողություն կսահմանեն Բժիշկը կանանց մոտ ատամի ցավի ոչ ակնհայտ պատճառ է նշելՉինաստանը խոստացել է վճռական պատասխան՝ ԿՀՎ լրտեսության փորձերինՍարատովի Ozon-ի պահեստը անօդաչու թռչող սարքերով հարձակման է ենթարկվել Պուտինը նշել է, որ աշխարհը խորը փոփոխությունների ժամանակաշրջան է ապրումԾաղկաձորում բախվել են «Rolls Royce»-ն ու «BMW»-ն․ կան վիրավորներ Ծնվել է DJ Vakcina-ի 4-րդ բալիկը Իրանը առաջարկում է BRICS-ի վերաապահովագրական ընկերություն ստեղծելԼուկաշենկոն հաստատեց Միացյալ Նահանգների հետ «մեծ գործարքի» կնքման հնարավորությունըՀնդկաստանի վարչապետ Մոդին Պուտինին նվիրել է «Տիրուկկուրալ»-ի ռուսերեն թարգմանությունը. Թարգմանության հեղինակը Նաիրա Մկրտչյանն էԹՐԻՓՓ-ը Սյունիքում դրված ռումբ է․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Telegraph. Իսրայելը բրիտանական զորքերը դուրս է մղելու ՌամալլահիցԿամչատկայի Գորելի հրաբխի վրա առաջին ձյունն է տեղացելՄոդին պլանավորում է այցելել Ռուսաստան Պուտինի հրավերովՓրկարարները դուրս են բերել քաղաքացուն արգելափակումից. ՄանրամասներՌԴ-ն գազը թանկացնի՝ ՀՀ-ն կգտնի՝ ինչն է թանկացնելու. Փաշինյան․ Լիտվան կարող է դառնալ միջուկային թիրախ (տեսանյութ)
Ամենադիտված