ԱՄՆ պետդեպը մեկնաբանել է Վաշինգտոնում ՀՀ ԱԳ նախարարի հետ հանդիպումից հրաժարվելու Բաքվի որոշումը
Արտաքին ՔաղաքականԱՄՆ պետդեպից մեկնաբանել են Ադրբեջանի՝ ԱՄՆ-ում Հայաստանի հետ հանդիպումից հրաժարվելը՝ նշելով, որ ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջեւ խաղաղության բանակցություններին։
«Մենք շարունակելու ենք աջակցել խաղաղության շուրջ բանակցություններին՝ լինի այստեղ, թե այլուր։ Մենք կոչ ենք անում երկու կողմերին մասնակցել այդ բանակցություններին։ Դա է մեր քաղաքականությունը», - ճեպազրույցում ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
Հիշեցնենք, որ Բաքուն հրաժարվել է Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից: