Լիլիթ Մակունցը կոնգրեսական Գրեյս Մենգին ներկայացրել է ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները
ՔաղաքականՆոյեմբերի 15-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել կոնգրեսական Գրեյս Մենգի հետ (դեմոկրատ, Նյու Յորք)։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից:
Դեսպանը կոնգրեսականին է ներկայացրել ՀՀ ներքին և արտաքին քաղաքական առաջնահերթությունները։
Զրուցակիցները քննարկել են ԱՄՆ աջակցության հնարավորություններն այդ հարցերին։