Բաքվում դեսպանատան վրա զինված հարձակում է կանխվել
ԱդրբեջանԱդրբեջանական հատուկ ծառայությունները կանխել են Բաքվում օտարերկրյա պետության դեսպանատան վրա զինված հարձակումը, հայտնում է տեղական Trend գործակալությունը։
Գործակալության տվյալներով՝ նոյեմբերին զինված անձը փորձել է մուտք գործել Բաքվում օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք։
«Հուսեյնզադեն, զենքը ձեռքին, փորձել է ներխուժել դիվանագիտական ներկայացուցչության վարչական շենք՝ ահաբեկչություն իրականացնելու նպատակով»,- ասվում է հոդվածում։
Հուսեյնզադեի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ 4 ամիս ժամկետով։
Այն, թե որ պետության դիվանագիտական ներկայացուցչության մասին է խոսքը, չի նշվում։