Արթիկում հայտնաբերվել է 16-ամյա տղայի դի
ԻրավունքԱյսօր՝ նոյեմբերի 17-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 05:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արթիկի բաժին «Արթիկ» շտապօգնության կայանից ահազանգ է ստացվել, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Արթիկ քաղաքի տներից մեկը, որտեղ հայտնաբերել են տղա երեխայի դի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ խումբը` օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժնի խումբը` բաժնի պետի տեղակալ Գարեգինյանի գլխավորությամբ:
Հաշվի առնելով դեպքի հնչեղությունը՝ ժամանել են նաև Շիրակի մարզի դատախազ Արմեն Չիչոյանն ու Շիրակի մարզի Արթիկի և Անիի դատախազ Սարգիս Պետրոսյանը:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։