Անտոնիո Բանդերասը խոսել է սրտի կաթվածից հետո իր կյանքի մասին
ԺամանցԴերասան Անտոնիո Բանդերասը պատմել է, որ կյանքին նորովի է նայում սրտի կաթվածից հետո: Նրա խոսքերը հայտնում է Fox News-ը։
«Ինձ համար դա նման էր դռան թակոցի: Ամեն ինչ կարող էր շատ վատ ավարտվել»,- ասել է 63-ամյա արտիստը։
Բանդերասը նշել է, որ կարծում է՝ տեղի ունեցածն ահազանգ էր, որ ինքը սխալ ճանապարհով էր գնում:
«Ամուսնալուծության միջով էի անցնում, խառնաշփոթի մեջ էի։ Փրկություն էի գտել աշխատանքի մեջ՝ մեկը մյուսի հետեւից ֆիլմեր էի նկարում։ Խենթություն էր»,- հիշում է դերասանը։
Fox News-ն ընդգծում է, որ Բանդերասը սրտի կաթված է տարել 2017թ.՝ դերասանուհի Մելանի Գրիֆիթից ամուսնալուծվելուց երկու տարի անց։