Արցախի Հանրապետության քաղաքացին կասկածվում է Արցախում անչափահաս տղային սպանելու մեջ
ԻրավունքSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արցախի Հանրապետության բնակիչ Աբգար Հ.-ն Արցախի Հանրապետությունում առանձնապես ծանր հանցագործություն է կատարել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ օպերատիվ տվյալների՝ նա, լինելով Արցախում, իր մոտ պահվող սառը զենքով սպանել է Արցախի Հանրապետության անչափահաս բնակիչ Ֆեդորո Օ.-ին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ դեպքի փաստով ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում առերևույթ հանցանք կատարելու մասին փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք ուղարկվել են Հայաստանի Քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։