Միայն մտավոր հետամնացը կարող է կարծել, թե այդպիսի ճանապարհ կարող էր «պարտադրել» սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը․ Արա Պողոսյան
ՏեսանյութերՄինչև չգտնենք 2015 թվականին սահմանադրության փոփոխության իրական պատճառները, և հենց այս տեսքով սահմանադրություն ընդունելու նպատակները, թերի կմնան բոլոր գնահատականները 2018-ից հետո տեղի ունեցած բոլոր իրադարձություններին։ Այս մասին ֆեյսբուքում գրել է քաղաքագետ Արա Պողոսյանը․
«Իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունը` թե «իր ցանկությանն հակառակ ուղի եթե ընտրվի, նկատի ունենալով պառլամենտական կառավարման համակարգը ...», էստեղ կարեւոր է հասկանալ, թե եթե իր ցանկությանն հակառակ էր, ապա ո՞վ կամ ովքե՞ր կարող էին այսպիսի մոդել պարտադրել։
Միայն մտավոր հետամնացը կարող է կարծել, թե այդպիսի ճանապարհ կարող էր «պարտադրել» սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովը։
Մնում է գտնել թե «ո՞վ/ովքե՞ր, ե՞րբ և ինչպե՞ս» հարցերի պատասխանները, ու ամեն ինչ չափազանց պարզ կդառնա, այդ թվում մինչ օրս տեղի ունեցող գործընթացների իրական տրամաբանությունը»,-գրել էքաղաքագետը։