Սահմանվել է կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը
ՀասարակությունՇրջակա միջավայրի նախարարության կողմից մշակված «Կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման կարգը սահմանելու մասին» կառավարության որոշման նախագիծը գործադիրն արժանացրել է հավանության:
Դրանով կարգավորվում են կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների տրամադրման հետ կապված իրավահարաբերությունները:
Մմշակվել է նաև կենդանական աշխարհի պետական կադաստրի տվյալների ստացման համար հայտի ձև, որտեղ ամրագրվում է կենդանական աշխարհի պետական կադաստրից օգտվելու նպատակը:
Փոփոփոխվել է վայրի կենդանիների պետական կադաստրի տվյալների տրամադրման շրջանակը, պետական կադաստրի տվյալների տրամադրման մերժման հիմքերը՝ առաջնորդվելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքով սահմանված դեպքերով և Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային պայմանագրերով սահմանված բնապահպանական տեղեկատվության տրամադրման սահմանափակումների դեպքերով (Շրջակա միջավայրի առնչությամբ տեղեկության, որոշումներ ընդունելուն հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին կոնվենցիա, 25.06.1998թ.):