Պետբյուջեի միջոցներով մոտ 115 հազար դոլար արժողությամբ ամենագնաց է գնվել. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակը» գրում է.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը պետական բյուջեի միջոցներով «Տոյոտա Երևան» ընկերությունից ձեռք է բերել 46 մլն դրամ՝ մոտ 115 հազար դոլար արժողությամբ «Toyota LC 300 3.3 GR Sport» մակնիշի ամենագնաց ավտոմեքենա:
Գնումը կատարվել է 2 օր առաջ՝ նոյեմբերի 17-ին։ Պայմանագրում ոչ մի տող չկա, թե նախարարության որ կարիքների համար է գնվել այս շքեղ ամենագնացը, սակայն մեքենայի գինը հուշում է, որ այն, ըստ ամենայնի, ծառայելու է նախարար Ռոբերտ Խաչատրյանին՝ որպես ծառայողական մեքենա։