Ռենի գլխավոր մարզիչը հեռացել է պաշտոնից․ թիմը նոր մարզիչ ունի
Սպորտ
«Ռենի» գլխավոր մարզիչ Բրունո Ժենեսիոն հեռացել է թիմից, armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ֆրանսիական ակումբի պաշտոնական կայքը։
57-ամյա ֆրանսիացու հետ պայմանագիրը խզվել է կողմերի համաձայնությամբ։ Նա թիմը գլխավորում էր 2021 թվականի մարտից։ Ակումբը նշել է, որ մասնագետի վաղաժամ հեռանալու վրա ազդել են անձնական պատճառները։
Ժենեսիոյի փոխարեն «Ռենը» գլխավորել է Ժուլիեն Ստեֆանը, որն արդեն աշխատել էր ակումբում 2012-ից 2021 թվականներին։ 2018-ից 2021 թվականներին եղել է «Ռենի» գլխավոր մարզիչը։
«Ռենը» 12 խաղից հետո 12 միավորով 13-րդն է Լիգա 1-ում:


















































Ամենադիտված
Ստեփան Դեմիրճյանին հրապարակային զգուշացնում եմ․ Քեզ տրվում է 24 ժամ ժամանակ. Լեւոն Բաղդասարյան