Ադրբեջանում կալանավորվել է առևանգված Ռաշիդ Բեգլարյանը
ՀասարակությունԱդրբեջանում կալանավորվել է առևանգված Ռաշիդ Բեգլարյանը։ Այս մասին հայտնում է «Sputnik Արմենիա»-ն։
Նշվում է, որ վերջինս մեղադրվում է «Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար»։
Հիշեցնենք, որ այս տարվա օգոստոսի 1-ին Ադրբեջանի սահմանապահ ծառայության աշխատակիցները առևանգել են Արցախի Հանրապետության քաղաքացի 61-ամյա Ռաշիդ Բեգլարյանին, որը ոգելից խմիչքի ազդեցության տակ դուրս է եկել գյուղից, մոլորվել ու հայտնվել Ադրբեջանի կողմից հսկվող տարածքում։