Արցախի թեմի առաջնորդը նշանակվել է Մայր Աթոռի Արցախի հոգևոր ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն
ՀայաստանՆ.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Այս մասին հայտնում են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը նշանակվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի տնօրեն, իսկ Հոգեշնորհ Տ. Գարեգին վարդապետ Համբարձումյանը՝ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակի վարիչ:
Հոգեշնորհ Տ. Սահակ վարդապետ Շաքարյանը ծառայության է կոչվել Սյունյաց թեմում առաջնորդական տեղապահի իշխանության ներքո: