Մոլդովայի հայ համայնքը նոր նախագահ ունի
ՔաղաքականՆոյեմբերի 19-ին տեղի է ունեցել Մոլդովայի հայ համայնքի համաժողովը, որի արդյունքում համայնքի նախագահ է ընտրվել Կարեն Հովհաննիսյանը: Համաժողովի արդյունքներով ընտրվել է համայնքի տասնմեկ հոգուց բաղկացած խորհուրդ հետևյալ կազմով՝ Հայկ Վարդանյան, Հովհաննես Վարդանյան, Թաթուլ Դավոյան, Մարիանա Բարաշյանց, Ռոմեո Զաքարյան, Ռոբերտ Հարությունյան, Կարեն Գասպարյան, Վիտալի Պետրոսյան, Արամ Գասպարյան, Արմեն Սահակյան, Վանիկ Ակունց: Այս մասին տեղեկացնում են Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունից:
«Համաժողովում ողջույնի խոսքով հանդես եկավ Մոլդովայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը: Շնորհավորելով և բարեմաղթանքներ հղելով համայնքի նորընտիր ղեկավարին՝ դեսպանը համաժողովի մասնակիցներին ներկայացրեց Հայաստան-Մոլդովա հարաբերությունների վերջին զարգացումները, տեղեկացնելով, որ քննարկվում են երկու երկրների ԱԳ նախարարությունների միջև խորհրդատվությունների անցկացման ժամկետները:
Նա նշեց, որ դեսպանությունը գործնական և արդյունավետ կապեր է հաստատել Մոլդովայի իշխանության տարբեր ճյուղերի հետ, վստահություն հայտնելով, որ երկու երկրների հավատարմությունը ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին կնպաստեն տարբեր ոլորտներում համագործակցության խորացմանը»,- ասված է հաղորդագրության մեջ: