Շիրակի մարզպետը արձակուրդ է մեկնում
ՔաղաքականՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել․
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 16-րդ մասով և «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենքի 16-րդ հոդվածի 12-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանին տրամադրել 2023-2024 թվականների աշխատանքային տարվա ամենամյա արձակուրդի չօգտագործված մասը՝ 4 աշխատանքային օր՝ 2023 թվականի նոյեմբերի 20-23-ը ներառյալ:
2. Մուշեղ Մուրադյանի արձակուրդում գտնվելու ընթացքում վերջինիս կփոխարինի Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը»,- ասված է որոշման մեջ: