Ջասթին Թիմբերլեյքը պատրաստվում է դատի տալ Բրիթնի Սփիրսին
ԺամանցՋասթին Թիմբերլեյքը դիտարկում է նախկին ընկերուհու՝ Բրիթնի Սփիրսի դեմ դատական գործ հարուցել, հայտնում է RadarOnline.com-ը:
Աղբյուրները պնդում են, որ NSYNC-ի նախկին աստղը բարկացած է Բրիթնիի գրքից հետո սկսված սկանդալի պատճառով:
41-ամյա երգչուհին իր «Իմ ներսի կինը» կենսագրականում պատմել է, որ 2000-ականներին, երբ ինքն ու Թիմբերլեյքը հանդիպում էին, նա հղիացել է, սակայն ստիպված է եղել ընդհատել հղիությունը՝ երգչի ճնշումների պատճառով։ Սփիրսը խոստովանել է, որ ինքը մեծացել է աբորտներին դեմ լինելու սկզբունքով եւ վատ է զգացել այդ որոշման համար։
«Այս պատմությունից հետո ատելության ալիք է սկսվել նրա ու Ջեսիկայի դեմ, եւ տարբեր հայտնիներ սկսել են նրան չհետեւել։ Բայց սա բավական չէ, Բրիթնին սպառնում է երկրորդ գիրքը գրել, որտեղ կրկին կանդրադառնա Ջասթինին»,-նշել է աղբյուրը,-«Նա բարկացած է եւ օրինական տարբերակներ է փնտրում։ Նա լիովին պատրաստ է Բրիթնիին դատարան տանել եւ ստիպել վճարել»: