Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Հայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան Կինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿ Տիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինեն Զելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետ 

«Այդ «խաղաղության խաչմերուկը» վերածվելու է փաշինյանական տուպիկի». «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Թվում է, թե քաղաքական պասիվ փուլում ենք՝ չկայացած բանակցություններ, խաղաղության պայմանագիրը չի ստորագրվում, Ադրբեջանն էլ ասում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ: Ի վերջո, ո՞ւր ենք հասել: Այս հարցն ենք ուղղում «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանին: Արձագանքում է՝ այդ մասին Նիկոլ Փաշինյանը ԵԱՀԿ վեհաժողովի ընթացքում խոսեց:

«Փաստացի ասաց այն, որ Ադրբեջանը նախապատրաստվում է Հայաստանի դեմ պատերազմի, որովհետև այն, որ Ադրբեջանում Հայաստանը ներկայացնում են որպես «Արևմտյան Ադրբեջան», այլ կերպ մեկնաբանել չի կարելի: 2022 թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածությունը խաչ քաշեց Արցախի Հանրապետության վրա: Մեկ տարի անց գրեթե նույն օրը Գրանադայում ընդունվեց մի հռչակագիր՝ առանց Ադրբեջանի մասնակցության, որը բովանդակային առումով չի տարբերվում այն փաստաթղթից, որով խաչ քաշվեց Արցախի Հանրապետության պատմության վրա»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մաթևոսյանը:

Ադրբեջանի նախագահը նշում է, թե տարածքային հավակնություններ չունի Հայաստանից, խոսում է «խաղաղ ճանապարհով իր պատմական տարածքներ վերադառնալու» մասին: Շատ փորձագետներ սա դիտարկում են որպես Հայաստանի գլխի տակ փափուկ բարձ դնելու քաղաքականություն, ոմանք էլ պնդում են՝ Ադրբեջանը դեռ պետք է «մարսի» Արցախում տեղի ունեցածը: «Ադրբեջանն այդ տարածքները համարում է իրենը, տարածքն իրենցն է, դրա վերաբերյալ նկրտումներ չունեն, ասում են՝ «մերն ենք վերադարձնում»: Թե ինչպես են Հայաստանում մարդիկ դա ընկալում, դա էլ նրանց խնդիրն է: Երկար ժամանակ Հայաստանում քարոզչական ֆոնն այլ էր, և դա՝ ոչ միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք: 90-ականներից էլ դա կար, երբ Արցախը ներկայացվում էր որպես բեռ, այլ ոչ որպես կենդանի վահան: Մարդկանց մոտ չկար ընկալումն այն բանի, որ Արցախի կորստից հետո Ադրբեջանը զբաղվելու է Հայաստանով: Ռազմական գործողությունները նախկինում Արցախի Հանրապետության տարածքում էին, հիմա այն չկա: Սա պատահականություն չէ, սա արդեն օրինաչափության դրսևորում է լինելու:

Օրերս կրակոց եղավ, և մեկ վիրավոր ունեցանք: Կենդանի վահանն իրենք ոչնչացրել են: Հաշվի առնելով իրենց քաղաքական անցյալը՝ սա չեն համարում ձախողում, որովհետև միշտ էլ ձգտել են ազատվել «ղարաբաղցի տականքներից»: Դա էր չէ՞, «Մարտի մեկի» գիշերն ասում Փաշինյանը: Իրենք համարում են, որ Հայաստանն են ազատել այդ «ղարաբաղցի տականքներից ու տականք Արցախից»: Հիմա քաղելու են իրենց իսկ վարած քաղաքականության դառը պտուղները: Բողոքում են, որ Ադրբեջանում Հայաստանն անվանում են Արևմտյան Ադրբեջան: Ո՞վ է դրանում մեղավոր, ո՞վ է ադրբեջանական այս քաղաքականությանը հիմք տվել»,-նշում է մեր զրուցակիցը:

Ակնհայտ դեմարշ է սկսվել Ռուսաստանի նկատմամբ: Իշխանությունն ասում է, օրինակ՝ «չենք մեկնում ՀԱՊԿ նիստին, քանի որ անպատասխան հարցեր ունենք»: Փորձագետները փաստում են, որ Հայաստանը փորձում է այլընտրանքներ գտնել Ռուսաստանին, արտաքին քաղաքական ու ռազմական դաշտում դա Արևմուտքն է: Մաթևոսյանը կարծիք է հայտնում՝ Արևմուտքում այլընտրանք չեն գտնի, որովհետև չեն էլ փնտրում:«Իրենց այլընտրանքը թուրքական է: Սա քարոզչական ֆոն է: Կոնգրեսում վերջին լսումների ժամանակ Ջեյմս Օ՛Բրայենն ասում է՝ Հայաստանն ու Ադրբեջանն ունեն ապագա, և այն Ռուսաստան-Իրան առանցքից դուրս է: Դեռևս մայիսին ԵԱՀԿ Մինսկի ամերիկացի համանախագահ Լուի Բոնոն ասել էր՝ Վաշինգտոնը ձգտում է, որ կողմերը ոչ միայն կարողանան խաղաղ ապրել, տնտեսական կոոպերացիա ունենալ, այլ նաև կոլեկտիվ անվտանգություն ապահովել տարածաշրջանում: Երբ միացնում ենք ամերիկացի դիվանագետների այս երկու ձևակերպումները, մեր հասարակությանը գրեթե բաց տեքստով ասվում է՝ իրենք ակնկալում են, որ այստեղ լինի ռազմաքաղաքական դաշինք Ադրբեջանի, Հայաստանի և Թուրքիայի մասնակցությամբ՝ ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Մնացած ամեն ինչն ուղղակի ֆարս է:

Իսկ ինչո՞ւ է Փաշինյանը սա անում: Միայն այդ տիպի՝ թուրքական Հայաստանում ինքը որպես քաղաքական գործիչ ունի ապագա: Իր անձնական, նաև իշխանական խմբավորումների տեսանկյունից հասկանում է, թե ինչ է անում: Մեկ օրինակ բերեմ Արգենտինայից: Նախագահական ընտրությունների արդյունքում իշխանության է եկել մի մարդ, որն ասում է՝ ազգային արժույթից պետք է հրաժարվենք, դոլարը պետք է լինի մեր արժույթը, պետք է հրաժարվենք համագործակցությունից Բրազիլիայի, Չինաստանի, Ռուսաստանի հետ, և մեր ուղեգիծը պետք է լինի դեպի ԱՄՆ: Այս մարդու քաղաքական ապագան այդ ուղղությամբ է, Փաշինյանի ապագան Թուրքիայի ուղղությամբ է: Ուղղակի մեր ու Արգենտինայի տարբերությունն այն է, որ նրանց հարևանները նույնաբովանդակ ծրագրեր Արգենտինայի նկատմամբ չունեն, ինչ Թուրքիան ունի: Ադրբեջանն ու Թուրքիան կարողանում են այս ամենը շատ լավ խաղարկել: Ռուբեն Ռուբինյանի գործընկեր Քըլըչը եկել էր Հայաստան, սահմանամերձ տարածք, այնտեղ ուսումնասիրում էին, թե ինչպես են ականազերծման աշխատանքները կատարվում և այլն:

Իրենք սիմվոլիկ ժեստեր են անում, տպավորություն ստեղծում, որ սահմանը կբացեն և այլն: Շատ լավ հասկանում են, որ պատմական հնարավորություն կա Հայաստանի ձեռքով իր անվտանգային համակարգը ոչնչացնել, ռուսներին այստեղից դուրս բերել: Եթե կորցնենք Իրանի հետ սահմանի վերահսկողությունը, Իրանն ու Ռուսաստանը տեսական հնարավորություն էլ չեն ունենա Հայաստանին քաղաքական կամ ռազմական աջակցություն ցուցաբերել, ֆիզիկապես այդպիսի տարածք չի լինելու, որով իրենք կկարողանան դա իրականացնել: Դրանից հետո ի՞նչն է Թուրքիային և Ադրբեջանին խանգարում պարզապես ոչնչացնել Հայաստանի Հանրապետությունը:

Արցախը դատարկվեց, արցախահայերին շնորհում են Փարիզի պատվավոր քաղաքացու կոչում, 1-2 մլն դոլար են ուղարկում և այլն: Չեմ ծաղրում, այլ պարզապես ֆիքսում եմ սա՝ որպես իրողություն: Ինչ-որ մեկին թվում է, որ Հայաստանի հետ նույնը լինելու դեպքում այլ իրողություններ են լինելո՞ւ: Գուցե մեզ Նյու Յորքի պատվավոր քաղաքացիություն տան, բայց իրողությունը սրանից չի փոխվում: Սարսափելի իրավիճակում ենք, մարդիկ ուղղակի սա չեն հասկանում: Պնդում եմ՝ այն, ինչ նա ստորագրել է Գրանադայում, քաղաքական բովանդակության առումով չի տարբերվում նրանից, ինչը 2022 թ.-ին ընդունել է Պրահայում, որով ոչնչացրեց Արցախի Հանրապետությունը: Արցախը Պրահայից հետո մեկ տարի դիմացավ, տեսնենք՝ Հայաստանը Գրանադայից հետո ինչքան կդիմանա»,-ընդգծում է քաղաքագետը:

Այսքանով հանդերձ, Հայաստանը «հավակնում է» դառնալ տարածաշրջանի «խաղաղության խաչմերուկը»: «Հետաքրքիր է ուսումնասիրել ադրբեջանական ու թուրքական մամուլը: Իրենք ասում են, որ այն վատ ծրագիր չէ, բայց ո՞վ ասաց, որ այդ խաչմերուկը պետք է լինի Հայաստանը, այլ ոչ Նախիջևանը: Երկրորդ՝ տեսնում ենք, որ Հայաստանի այս փորձերն՝ ամեն կերպ ներգրավել Արևմուտքին մեր տարածաշրջան, ընդդիմության են արժանանում Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի կողմից: Այն բանից հետո, երբ Ալիևը կլանեց Արցախը, առաջին որոշումներից մեկը Ջաբրայիլից դեպի Իրան նոր ճանապարհ կառուցելու մասին էր: Տեսնում ենք, որ ՌԴ փոխվարչապետ Օվերչուկն ասում է, թե Հյուսիս-հարավ նախագծի շրջանակներում երկաթգիծը կարող է Հայաստանի տարածքով չանցնել: Նույնն ասում է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բրիֆինգի ժամանակ: Այդ «խաղաղության խաչմերուկը», մեղմ ասած, վերածվելու է փաշինյանական տուպիկի:

Արևմուտքի հովանու ներքո այս գործընթացի արդյունքում Ադրբեջանը ստացավ Արցախն առանց հայերի, իսկ Հայաստանը ոչինչ չստացավ, հակառակը՝ ավելի մեծ խնդիրների առջև կանգնեց: Ադրբեջանը Արևմուտքին բերում է մեր տարածաշրջան, խոսքը Մեծ Բրիտանիայի մասին է, բայց իրենք, ի տարբերություն Փաշինյանի, բրիտանացի դիտորդներ չեն բերում Ադրբեջանի և Իրանի սահմանին, ինչը կգրգռի թե՛ Իրանին, թե՛ Ռուսաստանին, թե՛ անգամ Թուրքիային: Ադրբեջանը համագործակցության լայն ծրագրեր ունի Արևմուտքի հետ, ի դեմս Մեծ Բրիտանիայի, իսկ այն ծրագրերը, որոնք Բրիտանիայի շահերից են բխում՝ որպես Արևմուտքի ներկայացուցիչ, պատրաստ են իրենց ձեռքով իրականացնել՝ ծրագրեր ընդդեմ Իրանի:

Մեր պարագայում նույնն այլ կերպ են անում, փորձում են Արևմուտքին բառի բուն իմաստով այստեղ բերել՝ դիտորդներ, ՆԱՏՕ-ի հետ համագործակցության անհասկանալի ծրագրեր և այլն: Դա հանգեցնելու է նրան, որ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանն ու Իրանը միավորվելու են այն գաղափարի շուրջ, որ պատժեն Հայաստանին դրա համար: Սա պարադոքս է: Նույնն անում է Ադրբեջանը, բայց այնպես, որպեսզի հակազդեցություն չստանա Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից: Վերադառնալով Կոնգրեսում տեղի ունեցած լսումներին. երբ իրենք ասում են, որ կարող ենք Ռուսաստանի և Իրանի առանցքից դուրս ապագա ունենալ, ստացվում է՝ և՛ մեր, և՛ Ադրբեջանի համար մեկ ճակատագիր են նախատեսել, որ պետք է թնդանոթի միս դառնանք իրենց պատերազմում ընդդեմ Ռուսաստանի և Իրանի: Իրականում մարդիկ չեն հասկանում, թե ինչ վտանգների առջև ենք կանգնած»,-եզրափակում է Բենիամին Մաթևոսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսով Բյուրեղավանից աղիքային վարակով տեղափոխված պացիենտների առողջական վիճակում դրական դինամիկա կա. նախարար Արեգնազ Մանուկյանից իրավապահները փորձում էին կեղծ ցուցմունքներ ստանալ․ Գեղամ Մանուկյան 68-ամյա տղամարդը փորձել է փոխանակել կեղծ 100 դոլարանոցներ. նա ձերբակալվել է Պեսկովը ներկայացրել է Պուտինի աշխատանքային օրակարգըՊուտինը և Թրամփը հեռախոսազրույց են անցկացրել. զրույցը տևել է մեկ ժամ Կրեմլում Գերմանիայի՝ Ռուսաստանի նկատմամբ դիրքորոշումն «անբացատրելի և ոչ ռացիոնալ» են անվանելՈ՞ր ապրանքները խորհուրդ չի տրվում գնել առցանց հարթակներից․ փորձագետը զգուշացրել էՀայաստանը բողոքել է ՌԴ-ի սահմանափակումների դեմ. ԱՄՆ-ն Դոնբասի հարցում ճնշո՞ւմ է Կիևին (տեսանյութ) Զելենսկու անսպասելի հայտարարությունը․ Կիևը պատրաստ է ՌԴ-ի հետ փոխզիջման գնալ Թաշա Հարիսը նշանակվել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի նոր փոխդեսպան ԱՄՆ-ը ցանկանում է հասանելիություն ստանալ Վենեսուելայի ոսկու և այլ օգտակար հանածոների պաշարներին․ ReutersԿինս մանկապարտեզի տնօրենի մրցույթի միակ մասնակիցն էր․ Մալաթիա-Սեբաստիայի վարչական շրջանի ղեկավար Քոչարյանի հետ կապվող բրենդային խանութում 9,46 մլրդ դրամի թաքցված շրջանառություն է բացահայտվել․ ՊԵԿԻնչո՞ւ արհեստական բանականությունը չի կարող ամբողջությամբ «սովորել» մաթեմատիկան․ գիտնականը բացատրել էՏիգրան Մեծի պողոտայում սեպտեմբերի 8-ից երթևեկության սահմանափակումներ կլինենՌուս նավապետը Ֆինլանդիայի դատարանում հերքել է ստորջրյա մալուխները վնասելու մեղադրանքներըՌուս գիտնականները լազերի միջոցով ուղեղի արյան մատակարարումը կարգավորելու մեթոդ են մշակելԶելենսկին անսպասելի հայտարարություն է արել․ Ուկրաինան պատրաստ է փոխզիջումների գնալ Մոսկվայի հետԵվրոն էժանացել է․ տարադրամի փոխարժեքն այսօրԱյդ փակ նիստերին ներկա եմ եղել, չեմ հիշում, որ պետական գաղտնիքներ են հրապարակվել. Ագնեսա ԽամոյանՊուտինը հաստատեց․ արտերկրում թաքնվողների համար խիստ սահմանափակումներ կգործեն Ռուսաստանի 32 մարզում արտահանման պետական ծառայությունները դարձել են ամբողջությամբ առցանցՌուսաստանը կձգտի հասնել խորհրդային ժողովրդի ցեղասպանության միջազգային ճանաչմանը․ ԼավրովԻրավապահները փորձել էին Արեգնազի միջոցով կեղծ ցուցմունքներ ստանալ. Գեղամ ՄանուկյանԹևանյանի գործը միջպետական սկանդալի առիթ կարող է տալ, այն աշխարհաքաղաքական ինդիկատոր է. ՄալխասյանԻրավական ծաղր է, եթե դատավորը ադեկվատ է, պետք է Թևանյանն ու Մանուկյանն ազատ արձակվեն. Սուքիասյան (տեսանյութ) Ոչ բոլոր ըմպելիքներով կարելի է դեղ խմել․ կենսաքիմիկոսը նշել է՝ որն է ճիշտ տարբերակըԳերմանիայի ռազմական ծախսերը 1945 թվականից հետո կհասնեն ռեկորդային մակարդակի․ Վագենկնեխտ44-օրյա պատերազմի զոհերի թիվը՝ 3833. ՔԿ․ Լոնդոնը պատրաստվում է պատժել ԻսրայելինԱրդյո՞ք օրական 10 հազար քայլն անհրաժեշտ է բոլորին․ բժիշկը պարզաբանել էԷյֆելյան աշտարակը վերսկսել է աշխատանքը աշխատակիցների գործադուլից հետոՀամաշխարհային նավագնացության ազատությունը վտանգի տակ է․ Financial TimesԿրեմլում հայտարարել են, որ բանակցությունների ձգձգման դեպքում Կիևի համար խաղաղության պայմանները կվատթարանանՌուսաստանի հետ երկխոսության մասին Հունգարիայի հայտարարությունները «ոչինչ չարժեն»․ ՌԴ դեսպանՊաշտպանական խմբի ստեղծման ձախողումը հարված է դարձել Կայա Կալասի դիրքերին․ Politico«Չաղ Ռուստամի» և Աշոտ Կյուրեղյանի կալանքը երկարաձգվել է․ 24 NewsՔննարկվում է հայկական ապրանքների արտահանումը ԻնդոնեզիաՌուսաստանում կստեղծվի վառելիքի շուկայի իրավիճակը վերահսկող համակարգ«ԴԱՎՈ ՕԻԼ»-ը տուգանվել է թերլիցքավորման համարԱՄՆ-ը սկսում է հրաժարվել Ռուսաստանին «ռազմավարական պարտության» հասցնելու գաղափարից․ ՌԴ ՊետդումաFAZ. Ձերբակալվել է էլեկտրահաղորդման գծերի դիվերսիայի մեջ կասկածվող անձ«Պետք է արմատախիլ արվի պորտաբույծների համակարգը»․ ԱվինյանՆերմուծման ու արտահանման գործընթացի պարզեցում՝ դրոշմավորված ապրանքների փոխճանաչելիության արդյունքումԲելոուսովը հայտարարել է Ռուսաստանի և Վիետնամի պաշտպանության նախարարությունների միջև կանոնավոր շփումների մասինԱշխարհում ժամանակի հաշվարկը պատրաստվում են «անջատել» Երկրի պտույտիցՊղնձի գինը Լոնդոնի բորսայում հասել է նոր ռեկորդիՍաուդյան Արաբիան չի պատրաստվում հրաժարվել իր սահմանների պաշտպանության հարցումՀունգարիան արտաքսում է 10 ռուս դիվանագետիՉինաստանի սահմանին որոշ տղամարդկանց ստիպում են սափրել մորուքը․ հայտնի է պատճառը
Ամենադիտված