20-ամյա հետախուզվողը վերադարձավ Հայաստան
ԻրավունքՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 21-ին, ժամը 00.20-ին, Սոչի-Երևան չվերթի ինքնաթիռով վերադարձել և «Զվարթնոց» օդանավակայանից ոստիկանության Արմավիրի բաժին է տեղափոխվել 20-ամյա Թաթուլ Գ.-ն, որը սեպտեմբերի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 171-րդ հոդվածի (Առողջությանը թեթև վնաս պատճառելը) մեղադրանքով: Հայտնում են Ոստիկանությունից։
Նա պարտավորվել է ներկայանալ նախաքննական մարմին:
Առանց խափանման միջոցի: