Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության պայմանագրի 6-րդ առաջարկը. ՀՀ ԱԳՆ
ՔաղաքականՀամաձայն վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 18-ի՝ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրմանը հասնելու համար դիվանագիտական ջանքերն ակտիվացնելու հրապարակային հայտարարության՝ հայկական կողմը ադրբեջանական կողմին է ներկայացրել Համաձայնագրի իր 6-րդ առաջարկը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ի թվիթերի էջից։
Նշվում է, որ Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ կնքելուն և ստորագրելուն։