Միանվագ 100 հազար դրամ աջակցությունը վճարվել է ԼՂ-ից բռնի տեղահանված ևս ավելի քան 4000 անձի
ՀասարակությունՆախորդ շաբաթվա ընթացքում Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց տրամադրվող 100 հազար դրամ միանվագ աջակցությունը վճարվել է ևս 4136 շահառուի, այս մասին «Հումանիտար կենտրոն»-ում կայացած ասուլիսում տեղեկացրել է ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանը՝ հավելելով, որ միանվագ այս աջակցությունն արդեն իսկ վճարվել է 108 հազար 336 անձի։
«40+10 հազար դրամ աջակցության ծրագրի շրջանակում հոկտեմբերին վճարվել է 99 հազար 820 հայրենակցի»,-հավելել է Մանուչարյանը։
Նրա խոսքով՝ նոյեմբերի 17-ից շարունակվում է 50 հազար դրամի չափով երկամսյա աջակցության ծրագրի դիմումների ընդունումը։ Այդ շրջանակներում չորս օրվա ընթացքում 63 հազար 769 դիմում է ընդունվել։