Balenciaga-ի՝ 925 դոլար արժողությամբ կիսաշրջազգեստ–սրբիչը մեմ է դարձել համացանցում
ԼուսանկարներՖրանսիական Balenciaga ապրանքանիշը ներկայացրել է սրբիչի տեսքով նոր կիսաշրջազգեստ և արժանացել համացանցի քննադատությանը։ Համապատասխան նյութը հրապարակել է New York Post-ը։
Խոսքը կիսաշրջազգեստի մասին է, որը նման է կոնքերին փաթաթված բեժ գունի սրբիչի։ Նոր հավաքածուի արժեքն է $925: Հաղորդվում է, որ նշված իրը նորաձեւության տան տեսականու մեջ ներկայացված է մեկ գույնով և մեկ չափսով։
Համացանցի օգտատերերին զվարճացրել է կիսաշրջազգեստի ծիծաղելի դիզայնը, ինչի պատճառով այն արագորեն մեմ է դարձել TikTok-ում: Մասնավորապես, օգտատերերն սկսել են նկարվել կոնքերին փաթաթված սովորական սրբիչով՝ այդպիսով ծաղրելով Balenciaga-ի դիզայներներին։ «Ինչո՞ւ ծախսել այդքան գումար, երբ կարող ես պարզապես սրբիչից նման կիսաշրջազգեստ պատրաստել», — գրել է օգտատերերից մեկը: