Բաքվում քննել են Վագիֆ Խաչատրյանի դատավճռի դեմ բողոքը
ԱդրբեջանԲաքվում վերաքննիչ դատարանը քննել է գերեվարված Վագիֆ Խաչատրյանի բողոքի ապացույցները, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Այսօր ուսումնասիրել են միայն Վագիֆ Խաչատրյանի անձնական տվյալները և բողոքարկման ապացույցները։
Առաջին դատական նիստը կլինի հունվարի 7-ին։
Ինչպես հայտնի է, Վագիֆ Խաչատրյանն Ադրբեջանում դատապարտվել է 15 տարվա ազատազրկման: