«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդու ՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Մահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էր Լևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ Ռապորտին Նավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են «Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ Փաշինյանին Թրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպես Հայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտում Սան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունը Արհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգը Միասնական ժամերգություն կանցկացվի Օշականում Կիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէ 

Փոփոխություններ ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման և սովորողների փոխադրման կարգում

Հասարակություն

ԿԳՄՍ նախարարի հրամանով հաստատվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության սովորողների կողմից կրթական ծրագրերի յուրացման ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման անցկացման, սովորողների փոխադրման, ավարտման և ուսումնական տարվա ընթացքում բացակայած սովորողի՝ հաջորդ դասարան կամ հանրակրթության հաջորդ աստիճան փոխադրման կարգը»:

Հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ յուրաքանչյուր տարվա համար առաջարկվում է ավարտական քննությունները համապատասխանեցնել գնահատման նոր համակարգին, չափորոշչի տրամաբանությանը, կրթական քաղաքականությանը։ Հաշվի առնելով, որ տարրական դասարաններում նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ գնահատումն իրականացվելու է բնութագրման միջոցով, և միայն 5-րդ դասարանի 2-րդ կիսամյակից է սովորողը միավորային գնահատական ստանալու, ուստի կրթական 1-ին աստիճանի գիտելիքի ստուգումը համապատասխանեցվել է այդ տրամաբանությանը։

Նոր չափորոշչի կարևոր բաղադրիչ է նախագծային ուսուցումը, որի ներդրման արդյունավետությունը սովորողների մոտ առավել կդրսևորվի հատկապես բնագիտական ուղղությունների ավարտական քննությունների ընթացքում։

Ըստ այդմ՝ 2023-2024 ուստարում Տավուշի մարզի, իսկ հաջորդող տարիներին՝ ՀՀ բոլոր ուսումնական հաստատություններում, նոր չափորոշչի ներդրմանը զուգահեռ, իրականացվելու է փոփոխություն կրթական աստիճանի ավարտին իրականացվող գիտելիքի ստուգման, ավարտական, պետական ավարտական քննությունների գործընթացում, մասնավորապես՝

  • 4-րդ դասարանում կրթական ծրագրի ավարտին այլևս չի իրականացվելու գիտելիքի ստուգում, և սովորողը կտեղափոխվի կրթության հաջորդ աստիճան՝ ձևավորված բնութագրերի հիման վրա, որը որպես սովորողի գիտելիքի վերջնարդյունք՝ կհամարվի ատեստավորում:
  • 9-րդ դասարանի ավարտական քննությունները «Գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաներից կանցկացվեն գրավոր՝ էսսեի միջոցով, որը ինքնուրույն մտածելու, վերլուծություններ անելու կարողության դրսևորում կլինի: Բնագիտական առարկաների դեպքում սովորողը կունենա ընտրելու հնարավորություն՝ թեստ կամ նախագիծ: Նախագծային աշխատանքը պետք է իրականացվի առնվազն երկու բնագիտական առարկայից: Մյուս առարկաների դեպքում թեստերի միջոցով քննական գործընթացի մեխանիզմը պահպանվում է, սակայն կփոխվի առաջադրանքների բնույթը՝ դրանք համահունչ դարձնելով միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը:
  • 12-րդ դասարանում պետական ավարտական քննություններն իրականացվելու են թեստային եղանակով, որոնց բովանդակությունը համահունչ կլինի միջազգային ստուգատեսի թեստերի բովանդակությանը։

Այսպիսով՝ կատարված համապատասխան փոփոխություններով ակնկալվում է սովորողների ամփոփիչ ստուգումը դարձնել ոլորտի բարեփոխումներին համահունչ:

Մինչև հանրակրթության նոր չափորոշչի ներդրումը տվյալ ուսումնական տարում որևէ կիսամյակում 60 ժամից ավելի բացակայած սովորողի կիսամյակային գնահատականները որոշվում են լրացուցիչ գրավոր աշխատանքների միջոցով՝ տվյալ կիսամյակի ավարտին։ Այս պահանջն ուժի մեջ կմտնի 2023-2024 ուսումնական տարվա 2-րդ կիսամյակից:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Ակվան»-ը մոտենում է․ Հնդկաստանում տարհանել են ավելի քան 100 հազար մարդուՊՆ-ն հերքում է բանակում մահվան 44 դեպքի մասին պնդումը՝ այն որակելով մանիպուլյատիվ Պենտագոնի փոխնախարարը հեռացել է՝ չլսելով Ուկրաինայի նախարարի զեկույցըՄահաբեր պայթյուն Ինդոնեզիայում․ գործարանը կանգնեցված էրԼևոն Արոնյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ Ռիխարդ ՌապորտինՍի Ծինփինը կոչ է արել հակամարտությունները լուծել բանակցություններովՆավաբեկություն Սենեգալում․ տասնյակ մարդիկ անհետ կորել են«Եղկելին դու ես, ոտքից գլուխ». Լևոն Քոչարյանը` Նիկոլ ՓաշինյանինՄասկը պնդում է՝ ԱՄՆ-ն աջակցել է 2014-ի ուկրաինական իշխանափոխությանըԹրամփը խոստովանել է՝ ԱՄՆ-ն եկամուտ է ստանում Եվրոպային զենք վաճառելովՊուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը խաղաղության հռչակագիր են ընդունելԹրամփը չի բացառել Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Չինաստանի միջուկային ստուգումներըԹրամփը խոստանում է շուտ ավարտել Իրանի հետ պատերազմը, բայց չի բացահայտում՝ ինչպեսԹրամփը Օբամային մեղադրել է Ռուսաստանի և Չինաստանի մերձեցման համարՀայաստանը նախատեսում է ընդլայնել ՄԱԿ-ի հետ համագործակցությունը ջրային ռեսուրսների կառավարման ոլորտումՍան Ֆրանցիսկոյի փողոցները ջրի տակ են․ խաթարվել է երթևեկությունըԱրհեստական բանականության մրցավազք․ 59 առաջնորդի ահազանգըԿիմ Չեն Ընը ռազմածովային ուժերի զարգացումը առաջնահերթություն է համարելՄիասնական ժամերգություն կանցկացվի ՕշականումԿիբերհարձակում Եվրահանձնաժողովի դեմ․ արտահոսքը դեռ հաստատված չէԻտալիան կիբերպաշտպանության ուժ է ծրագրում՝ 5 հազար մասնագետովՍև ծովի 100 միլիարդ խմ գազը․ Եվրոպայի մատակարարումները կարող են փոխվելԴուք՝ մեր կողքին, մենք՝ ձեր կողքին. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Խցանումները դեռ ծաղիկներն են, դժոխք է սպասվում․ Երևանն ավելի անկառավարելի է դառնալու․ ՉախոյանՄԱԿ․ Եմենում մարտերից ավելի քան 350 հազար մարդ է տեղահանվելՉինական էլեկտրամեքենաները՝ Լոնդոն–Բրյուսել վեճի կենտրոնում«Հաղթանակ» զբոսայգում Ալբերտ Հովհաննիսյանի և զոհված մյուս հերոսների հիշատակին անկյուն կստեղծվիՍի Ծինփինը մեծ տերություններին առաջարկել է համագործակցության 4 սկզբունքԵվրահանձնաժողովն առաջարկում է նոր վարկ․ Ուկրաինային՝ ևս 45 միլիարդ եվրոԷր Ռիադի օդանավակայանը գործում է՝ հութիների հարձակման մասին պնդումների ֆոնինՄեծ Բրիտանիան Ուկրաինային ավելի քան 1000 հեռահար հարվածային անօդաչու սարք կտրամադրիԹրամփը հաստատել է՝ ԱՄՆ-ն շարունակում է հետախուզական տվյալներ փոխանցել ՈւկրաինայինՍիսիանի, Աշոցքի տարածաշրջաններում և Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղում Գողացել են զինվորների համար նախատեսված հանգանակության արկղն ու դրամարկղը. երկու անձ ձերբակալվել էՈւկրաինական անօդաչուները Թաթարստանում նավթային օբյեկտ են թիրախավորելԱՄՆ հետախուզությունը զգուշացնում է․ Իրանի սպառնալիքներն աճել ենԹրամփը հայտարարել է՝ ԱՄՆ-ն ու Չինաստանը ցանկանում են օգնել Ուկրաինայի հարցումՀորմուզով նավթի հոսքը կիսվել է․ մատակարարումների նոր տվյալներըՄերձավոր Արևելքում մնացել է ԱՄՆ-ի 2 ավիակիրԵվրահանձնաժողովում խոշոր կիբերհարձակում․ աշխատակիցների տվյալները վտանգված են13 տարվա սպասումն ավարտվեց․ GTA VI-ը հասավ խաղացողներինՀՀ-ում կանցկացվի սպորտային մարմնամարզության մեծահասակների Եվրոպայի առաջնությունՍթայլս, Այլիշ և Ֆենդեր․ Գլասթոնբերին վերադառնում էԵրևանի Մյասնիկյան պողոտայում բախվել է 4 ավտոմեքենաՀորմուզն ու Իրանը՝ Թրամփ–Սի հանդիպման օրակարգումՀարսանիքին՝ մահ․ «Ֆազ»-ի սպանության մեջ մեղադրվողը՝ ՀՀ-ում44-օրյայի հետևանքով անհայտ կորածների նույնականացման համար ուսումնասիրվել է 4,005 nսկրային նմուշ Իրանի դեմ նոր հարվածնե՞ր․ ինչ է քննարկում Թրամփը՝ ըստ Axios-իԻրանը պնդում է՝ Հորմուզի մոտ 3 տանկեր է ականի բախվելԲագրատ Սրբազանը դատարանում վերահաստատեց, որ իր պայքարը շարունակելու է մինչև վերջ․ Դանիելյան
Ամենադիտված