Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի շուրջ Բաքվի հերթական առաջարկները
ՔաղաքականՊաշտոնական Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Բաքվի հերթական առաջարկները։
«Արմենպրես»-ին այս մասին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Ավելի վաղ ադրբեջանական լրատվամիջոցները հայտնել էին, որ Բաքուն Երևանին է փոխանցել խաղաղության պայմանագրի վերաբերյալ իր առաջարկների հերթական փաթեթը։
Նոյեմբերի 18-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Երևանը Բաքվին է փոխանցել խաղաղության պայմանագրի շուրջ հերթական առաջարկները։